ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Նկարչուհիները կանանց տոնին»

«Նկարչուհիները կանանց տոնին»
20.03.2018 | 01:46

2018-ի ցուցահանդեսաշարը ՀՆՄ-ում բացվեց «Նկարչուհիները կանանց տոնին» ավանդական հանրապետական ցուցահանդեսով։ Վերջին տարիներին գարնանային ցուցահանդեսը հովանավորում է ՀՀԿ կանանց խորհուրդը` Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։ Կանանց խորհրդից եկել էին նաև ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը և մայրաքաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը։


ՀՀԿ կանանց խորհուրդը, ավանդաբար ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելով և դիտելով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները, նվերներ է բաժանում ցուցահանդեսի մասնակիցներին` գեղարվեստական մի իր և անպատճառ ծաղիկներ։


Այս տարվա ցուցահանդեսին հարյուր նկարչուհիներ էին մասնակցում կերպարվեստի տարբեր ժանրերում` գեղանկար-գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն։ «Գարնան ավետաբեր». ըստ իս, սա էր ցուցահանդեսի իսկական խորագիրը, քանի որ տոնական տրամադրությունը զգալի էր ամենուր` և՛ ներկայացված գործերում, և՛, հատկապես, մասնակիցների մեջ։ Հարյուր ստեղծագործող և հարյուր ժպիտ։ Եվ տոն, որը միշտ է քեզ հետ։ Այս ցուցահանդեսը միաժամանակ տխուր, սակայն ոչ անհույս խորհրդածությունների առիթ էր։ Այո, ցուցասրահը առաջնակարգ է, այո՛, այն հյուրընկալորեն է բացում դռները թե՛ նկարիչների և արվեստասեր հանրության, թե՛ իշխանության և կառավարության ներկայացուցիչների առաջ։ Ի դեպ, իշխանության և կառավարության (իմա` պետության) ներկայացուցիչները խիստ հազվադեպ են այցելում Աբովյան-16, ուր գործում է հանրապետության խոշորագույն ստեղծագործական միությունը։ 2017-ի դեկտեմբերին ՀՆՄ կազմավորման 85-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահը, օրեր առաջ էլ` իշխող կուսակցության կանանց խորհուրդը։ Տողերիս հեղինակի համար, հավատացեք, այնքան էլ հաճելի չէ ազգային կերպարվեստի և Հայաստանի նկարիչների միության և պետության միջև ներկա փոխառնչությունները պարբերաբար փոխկապակցել խորհրդային շրջանի հետ։ Պարզապես նշեմ, որ խորհրդային շրջանում նման հանրապետական ցուցահանդեսներում ներկայացված բոլոր ստեղծագործությունները անխտիր գնում էր պետությունը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ